Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «Համաժողովրդական շարժման  սկզբունքները պաշտպանելու փոխարեն ձևավորեցին նոմենկլատուրա»

    «Համաժողովրդական շարժման սկզբունքները պաշտպանելու փոխարեն ձևավորեցին նոմենկլատուրա»

    Նախընտրական այսօրվա զարգացումներում շատ հաճախ տրամաբանություն չես կարողանում գտնել: Մեզ հետ զրույցում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, սակայն, որոշակի տրամաբանություն տեսնում է ու այն հետևյալ կերպ է մեկնաբանում. «Հիմնական խաղացողները փորձում են իրենց համար հստակեցնել այն դերակատարությունը, որն ունենալու են նախագահական ընտրություններից հետո»:
  • Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում

    Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում

    Խորհրդային պետությունը դավաճանության արդյունքում կաթվածահար եղավ: Ասում եմ` դավաճանության, որովհետև ոչ մեկը առաջ չէր քաշել նոր միութենական պայմանագիր (այսինքն` ԽՍՀՄ-ի լինել-չլինելու հարցը) կնքելու համար համապետական հանրաքվե անցկացնելու հարցը, և դրա անհրաժեշտությունն էլ չկար: Պարտադրված հանրաքվեն (Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ չմասնակցեց դրան) հաջող վերջացավ, ՀԽՍՀ-ն պահպանելու օգտին քվեարկեց մասնակիցների 68 %-ը: Գորբաչովյան հերթական ավանտյուրիստական հարցադրումը տապալվեց: Բայց քանի որ առաջադրանքը կար, և կատարողն էլ պատրաստ էր, տապալման գործը աստիճանաբար առաջ էր գնում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    Մարգարեները քաղաքից հեռանում են.
    oդը հագեցած է նյութով,
    Հոգու ձայնը տվայտումով ցած է
    թափվում քիվերից,
    Որոնումի ելած մեր հոգին
    Մի օր լռորեն կհանգչի
    Քո սուրբ առագաստների տակ։
  • «Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ»

    «Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքական դաշտում, մի տեղ, որն իսկապես իմ մոլորակը չէ»

    «Ինչո՞ւ են կործանվում պետությունները». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ սեղանին դրվածը Ջեյմս Ռոբինսոնի գիրքն էր։ Քանի որ այն անծանոթ էր ինձ, իսկ ինքը նոր էր սկսել կարդալ, ձևական կլիներ հետաքրքրություն ցուցաբերելը։ ՈՒստի սկզբնական լռությունը խախտելու նպատակով ճեպազրույցի անցա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով չի կորցրել իր հույսը։ Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։
  • «Մասոնները» հերքում են

    «Մասոնները» հերքում են

    Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Սեդրակյանի` նախօրեին արված հայտարարություններն առ այն, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպել են մասոնները, ինչպես նաև այն, թե մասոնները ֆինանսավորում են մեկ այլ թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, ստոր հերյուրանք են, իրականությանը չեն համապատասխանում, նպատակ ունեն վարկաբեկելու ազատ որմնադիրների գործունեությունը, ինչպես նաև ապակողմնորոշելու մասոնական ընտրազանգվածը:
  • «Վախենո՞ւմ եք համբերել»

    «Վախենո՞ւմ եք համբերել»

    Պրահայում մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների պաշտպանության վավերագրական կինոնկարների 15-րդ փառատոնը:
    Այս մասին տեղեկանում ենք «Օրեր» լրատվականից (Չեխիա):
  • Գովազդային նոր միջոցներ, եռաչափ պատկերներ

    Գովազդային նոր միջոցներ, եռաչափ պատկերներ

    Եռաչափ պատկերներ ստանալու տեխնիկական հնարքը ավանդական է դառնում մեր քաղաքում: Հիշեցնենք, որ եռաչափ պատկերների և գրաֆիտիների նախագծերը մեկնարկել էին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա կապակցությամբ: Հաշվի առնելով դրական արձագանքները, Երևանի քաղաքապետարանը նախատեսել է ընդլայնել ծրագիրը:
  • 500 միլիոն` գործարարությանը

    500 միլիոն` գործարարությանը

    Վերջերս, գործադիրը որոշել է «թիկունք» լինել արդյունաբերության ոլորտի գործարարներին և ներդրողներին, իսկ թե որքանով այդ «թիկունքը» գործնականում «դոշ» կտա, ժամանակը ցույց կտա։ Կառավարությունը հաստատեց արդյունաբերական արտադրության և ներդրումների զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է 500 մլն դրամ հատկացնել ոլորտին և աշխատանքային խմբի ձևավորման համար։
  • Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան. Երիտասարդների աղոթք

    Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան. Երիտասարդների աղոթք

    Այսօր, ավելի քան երբեք, մեր երիտասարդները աշխարհի ամեն կողմերում պետք ունեն այսպիսի աղոթքի, որպեսզի մաքուր մնան, զերծ կյանքի զանազան սատանայական փորձություններից, սխալ ընթացքից, ծուռ ճանապարհներից: